Перейти к содержанию

Награды Армении на открытках


Рекомендуемые сообщения

Рисунки очень даже не плохие, но хотелось бы узнать как эти награды называются.
Ссылка на комментарий
Поделиться на другие сайты

1 - Орден Вардана Мамиконяна / «Վարդան Մամիկոնյան» շքանշան

2 - Орден Тиграна Великого / Տիգրան Մեծ շքանշան

3 - Орден Боевого Креста / Մարտական խաչ շքանշան

4 - Медаль Андраника Озаняна / «Անդրանիկ Օզանյան», только лента слишком затемнена - должна быть бело-сине-белая.

 

А вообще, по Армении у меня есть следующие ссылки:

http://www.president.am/library/rus/?task=42

http://www.mil.am

http://www.coleccionesmilitares.com/cintas/asia/armenia.gif

 

Первые два ордена увидел сегодня впервые, спасибо за картинки!

drinks_cheers.gif

Ссылка на комментарий
Поделиться на другие сайты

Хотелось бы увидеть перевод

 

 

 

Պարգևատրումների անվանացանկ

 

 

Հայաստանի Հանրապետության «Ազգային հերոս» բարձրագույն կոչումով և «Հայրենիքի» շքանշանով պարգևատրվել են `

 

Ջիվան Զավենի Աբրահամյան

 

Վիտյա ՎորոշիԱյվազյան

 

Մովսես Գևորգի Գորգիսյան

 

Թաթուլ Ժորժիկի Կրպեյան

 

Մոնթե Չառլզի Մելքոնյան

 

Գեղազնիկ Արմենակի Միքայելյան

 

Յուրա Վաղարշակի Պողոսյան

 

Վազգեն Զավենի Սարգսյան

 

 

ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիրներ`

 

 

Աբրահամյան Հարություն Վարանգյուլի 1996

 

Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան 1996

 

Արթուր Արտուշի Ալեքսանյան 1996

 

Հրաչիկ Հմայակի Անդրեասյան 2000

 

Սիմոն Հովհաննեսի Աչիգյոզյան 1996

 

Էդվարդ Սպարտակի Ավետիսյան 1996

 

Ռաֆիկ Գագիկի Ավետիսյան 1994

 

Արմենակ Մինասի Արմենակյան 1996

 

Արտակ Հովհաննեսի Բաղդասարյան 1996

 

Մանվել Սեկտորի Գրիգորյան 1994

 

Ռոբերտ Հայկարամի Գևորգյան 1996

 

Սամվել Պետրոսի Գևորգյան 1996

 

Գուրգեն Հարությունի Դալիբալթայան 1998

 

Վարազդատ Գուրգենի Դալիբալթայան 1996

 

Կամո Գեորգիի Դանիելյան 1997

 

Վոլոդյա Սարգսի Դարբինյան 1996

 

Սուրեն Լյուդվիգի Եղիազարյան 1996

 

Տիգրան Գրիգորի Թովմասյան 1996

 

Սամվել Ջամիլի Կարապետյան 1994

 

Ալեքսան Հակոբի Հակոբյան 1998

 

Ժորա Ալբերտի Հակոբյան 1996

 

Արմեն Վաղարշակի Հայրապետյան 1996

 

Ալեքսանդր Ավանեսի Հարությունյան 1994

 

Արա Էդուարդի Հարությունյան 1996

 

Հրաչյա Վազգենի Հարությունյան 1998

 

Յուրա Գառնիկի Հովհաննիսյան 1996

 

Արշակ Սեդրակի Ղամբարյան 1996

 

Արմեն Վոլոդյայի Մակարյան 1996

 

 

ԼՂՀ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումով և «Ոսկե արծիվ» շքանշանով պարգևատրվել են`

 

 

Սամվել Անդրանիկի Բաբայան 1997

 

Մանվել Սեկտորի Գրիգորյան 2000

 

Քրիստափոր Իվանի Իվանյան 2000

 

Սամվել Ջամիլի Կարապետյան 2000

 

Աշոտ Հմայակի Ղուլյան 1999

 

Պետրոս Արշալույսի Ղևոնդյան 2001

 

Մոնթե Չարլզի Մելքոնյան 1999

 

Սերժ Ազատի Սարգսյան 2000

 

Վազգեն Զավենի Սարգսյան 1998

 

Ռոբերտ Սեդրակի Քոչարյան 1999

 

Սեյրան Մուշեղի Օհանյան 1999

Ссылка на комментарий
Поделиться на другие сайты

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ

 

Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին Հայաստանի Հանրապետության օրենքը գործում է 1994թ. ապրիլի 22-ից:

 

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևները (Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչում, Հայաստանի Հանրապետության շքանշաններ և մեդալներ) հիմնում է ՀՀ Ազգային Ժողովը` Հայաստանի Հանրապետությանը, հասարակությանը մատուցած ակնառու և բացառիկ ծառայությունները նշելու համար:

 

2. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհում, Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության նախագահը` դրանց վերաբերյալ հրամանագրեր հրապարակելով: Պարգևատրման կարգը, պետական պարգևները կրելու կանոնները սահմանում է ՀՀ Ազգային Ժողովը: Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների նկարագրությունները և նմուշները հաստատում է ՀՀ կառավարությունը` ըստ իր կողմից անցկացված մրցույթի արդյունքների:

 

3. Այլ շքանշանների և մեդալների նմուշները չպետք է արտաքին նմանություն ունենան Հայաստանի Հանրապետության պետական պարգևների հետ:

 

4. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհվում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք: Հայաստանի Հանրապետության նախագահը, փոխնախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորները չեն կարող պարգևատրվել Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով: Պարգևատրված անձանց նոր ծառայությունները կարող են կրկին նշվել պետական պարգևով: Նույնանուն պետական պարգևով մեկից ավելի պարգևատրում չի կատարվում, բացառությամբ այն շքանշանների, որոնք ունեն աստիճաններ: Շքանշանի նույն աստիճանը մեկից ավելի անգամ չի տրվում:

 

5. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրումը կատարվում է նաև հետմահու:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

 

1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրման միջնորդությունը հարուցվում է ՀՀ Ազգային Ժողովի նախագահության, ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների կողմից: Նշված մարմիններում միջնորդություն հարուցելու մասին ստացված առաջարկությունների քննարկման և ամփոփման կարգը սահմանում են համապատասխանաբար ՀՀ Ազգային Ժողովի նախագահությունը և ՀՀ կառավարությունը:

 

 

ՀԱՅԱՍԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևները հանձնում են Հայաստանի Հանրապետության նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետը, նախարարները և գերատեսչությունների ղեկավարները:

2. Զինծառայողներին Հայաստանի Հանրապետության պետական պարգևները, որպես կանոն, հանձնվում են զորամասերում:

3. Պարգևատրված անձին Հայաստանի Հանրապետության պետական պարգևի հետ միասին հանձնվում է համապատասխան վկայական: Պետական պարգևների վկայականների նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հետմահու պարգևատրման դեպքում պետական պարգևը վկայականի հետ միասին հանձնվում է պարգևատրվածի ընտանիքին:

 

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական պարգևների արժանացած անձինք ունեն դրանք մշտապես կրելու իրավունք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվում են արտոնություններից: Պարգևատրված անձինք պարտավոր են խնամքով պահպանել ՀՀ պետական պարգևները:

2. Պարգևատրված անձի մահվան դեպքում պարգևները և վկայականները կարող են որպես հիշատակ պահվել նրա ժառանգների մոտ կամ վերջիններիս համաձայնությամբ` հանձնվել թանգարաններին: Պետական պարգևները թանգարաններին հանձնվում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գիտությամբ:

Եթե պարգևատրված անձը չունի ժառանգներ, նրա մահվանից հետո պետական պարգևները և դրանց վկայականները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ:

3. Հայաստանի Հանրապետության պետական պարգևները, դրանց վկայականները կորցնելու դեպքում պարգևատրված անձինք պահպանում են իրենց իրավունքները:

 

Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների կորստի դեպքում, որպես կանոն, կրկնօրինակներ չեն տրվում: Հայաստանի Հանրապետության շքանշանների և մեդալների կրկնօրինակները տրվում են այն դեպքերում, եթե դրանք կորել են մարտական պայմաններում, տարերային աղետի հետևանքով կամ այլ հանգամանքներում, երբ պետական պարգևները պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չի եղել:

Կորցրած պետական պարգևների և դրանց վկայականների կրկնօրինակները պարգևատրված անձանց հանձնում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը:

 

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

1. Արգելվում է այնպիսի նշանների, հուշադրամների և կրծքանշանների պատրաստումը, որոնք ունեն արտաքին նմանություններ Հայաստանի Հանրապետության շքանշանների ու մեդալների հետ: 2. Հայաստանի Հանրապետության պետական պարգևների նկատմամբ ապօրինի գործողությունները առաջացնում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄԸ

 

 

Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը «Հայաստանի ազգային հերոս» կոչումն է:

«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչման մասին օրենքը գործում է 1994թ. ապրիլի 22-ից:

 

1. «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` երկրի պաշտպանության և իրավակարգի ամրապնդման բնագավառում, ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:

 

2. «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում շնորհելու միջնորդությունը հարուցվում է ՀՀ Ազգային Ժողովի նախագահության, ՀՀ կառավարության կողմից:

 

3. «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց հանձնվում է Հայրենիքի շքանշան, որը կրում են կրծքի ձախ կողմում:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԸ

 

 

Հայրենիքի շքանշան

 

Հանձնվում է միայն «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց:

 

 

 

 

 

 

 

 

Պատվո շքանշան

 

Պատվո շքանշանի մասին օրենքը գործում է 2000թ. հուլիսի 27-ից:

 

1. Պատվո շքանշանը շնորհվում է ՀՀ պետական և ազգային շահերի պաշտպանության, անկախության և ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, ինչպես նաև ժողովուրդների միջև բարեկամության հաստատման ու խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար:

 

2. Պատվո շքանշանով պարգևատրվում են`

 

1. Օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարները,

 

2. Օտարերկրյա պետությունների`

- դիվանագիտական ներկայացուցիչները,

- տնտեսական, մշակութային և հասարակական գործիչները, բարեգործները,

- կրոնական գործիչները,

 

3. Միջազգային կազմակերպությունների` ՀՀ քաղաքացի չհանդիսացող օտարերկրյա ներկայացուցիչները:

 

Մարտական խաչ շքանշան

 

1. Մարտական խաչ շքանշանն ունի երկու աստիճան` 1-ին աստիճանի Մարտական Խաչ շքանշան, 2-րդ աստիճանի Մարտական Խաչ շքանշան:Մարտական խաչ շքանշանի բարձրագույն աստիճանը 1-ին աստիճանն է:

 

2. Մարտական խաչ շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության և հմտության համար:

 

3. 1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրվում են`

 

ա) ՀՀ զինված ուժերի և այլ զորատեսակների զինծառայողները` հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար, ինչպես նաև այլ անձինք` պաշտպանության գործին բերած նշանակալի նպաստի համար,

բ) ՀՀ զինված ուժերի և այլ զորատեսակների ավագ հրամանատարները` մարտական գործողությունների ընթացքում ձեռք բերած նշանակալի հաջողությունների համար:

 

4. 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրվում են`

 

ա) ՀՀ զինված ուժերի և այլ զորատեսակների զինծառայողները և ավագ հրամանատարները` մարտական առաջադրանքների հմուտ կատարման համար, ինչպես նաև այլ անձինք` դրանց կատարմանը բերած նշանակալի նպաստի համար,

բ) ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների վարչության և մաքսային մարմինների աշխատակիցները, ինչպես նաև այլ անձինք` հասարակական կարգի պահպանության գործում ցուցաբերած անձնական արիության համար:

 

5. 1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշանով և 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների վարչության, ինչպես նաև մաքսային պետական կոմիտեի կողմից:

 

6. Մարտական խաչ շքանշանը կրում են կրծքի ձախ կողմում` Հայրենիքի շքանշանից հետո:

 

Տիգրան Մեծ շքանշան

 

Տիգրան Մեծ շքանշանի մասին օրենքը գործում է 2002թ. հունիսի 12-ից:

 

1. «Տիգրան Մեծ» շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար:

 

2. «Տիգրան Մեծ» շքանշանով պարգևատրվում են ՀՀ պետական գործիչները, զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողները:

 

3. «Տիգրան Մեծ» շքանշանով պարգևատրելու միջնորդությունը ներկայացնում են ՀՀ կառավարության, պաշտպանության, ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինները:

 

4. «Տիգրան Մեծ» շքանշանը կրում են կրծքի աջ կողմում, շքանշանների առկայության դեպքում` դրանցից առաջ:

 

«Վարդան Մամիկոնյան» շքանշան

 

«Վարդան Մամիկոնյան» շքանշանի մասին օրենքը գործում է 2002թ. հունիսի 12-ից:

 

1. «Վարդան Մամիկոնյան» շքանշանը շնորհվում է հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, ինչպես նաև բանակաշինության և զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների համար:

 

2. «Վարդան Մամիկոնյան» շքանշանով պարգևատրվում են ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի բարձրագույն և ավագ սպայական կազմի զինծառայողները:

 

3. «Վարդան Մամիկոնյան» շքանշանով պարգևատրելու միջնորդությունը ներկայացնում են ՀՀ կառավարության, պաշտպանության, ոստիկանության և ազգային անվտանգության մարմինների պետական լիազորված մարմինները:

 

4. «Վարդան Մամիկոնյան» շքանշանը կրում են կրծքի աջ կողմում` «Տիգրան Մեծ» շքանշանից հետո:

 

Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշան

 

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի մասին օրենքը գործում է 1993թ. հուլիսի 26-ից:

 

Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը շնորհվում է ՀՀ տնտեսության զարգացման, բնական և հասարակական գիտությունների, գյուտարարության, մշակույթի, կրթության, առողջապահության, հասարակական գործունեության ասպարեզներում ձեռք բերած ակնառու նվաճումների, ինչպես նաև երկրների հետ տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության համար:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԸ

 

Արիության մեդալ

 

Արիության մեդալի մասին օրենքը գործում է 1993թ. հուլիսի 26-ից:

 

Արիության մեդալի մասին օրենքը գործում է 1993թ. հուլիսի 26-ից:

 

1. Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության գործում, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:

 

2. Արիության մեդալով պարգևատրվում են ՀՀ զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների վարչության, մաքսային պետական կոմիտեի ծառայողները, ինչպես նաև այլ անձինք:

 

3. Արիության մեդալով պարգևատրվելու միջնորդությունը հարուցվում է ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների կողմից:

 

4. Արիության մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, շքանշանների առկայության դեպքում` դրանցից հետո:

 

Մա&

Ссылка на комментарий
Поделиться на другие сайты

Для публикации сообщений создайте учётную запись или авторизуйтесь

Вы должны быть пользователем, чтобы оставить комментарий

Создать учетную запись

Зарегистрируйте новую учётную запись в нашем сообществе. Это очень просто!

Регистрация нового пользователя

Войти

Уже есть аккаунт? Войти в систему.

Войти
×
×
  • Создать...